Ընդդեմ փոքրիկ խմբակի` սպիտակ ձիու վրա Պարույր Հայրիկյանն է։
Նա ի տարբերություն մյուս այլախոհների առանձնանում է վճռականությամբ, սրտացավությամբ և հայրենասիրությամբ։
Պարույր Հայրիկյանի համար ազգային շահը վեր է ցանկացած շահից։
Թեև իր նկատմամբ որոշ վերապահումների, ես հավատում եմ ազգապահպան իր նկրտումներին։ Նման մարդու համար չկա ոսկու այն քանակը, որը ի հակակշիռ հայրենիքի շահի դրված է կշեռքի հակադիր նժարին։
Անձնական շահն այստեղ անելիք չուն։
Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից։ Մինչդեռ, ոմանց համար, նույնիսկ իր իսկ ընկերներից ոմանց համար, հայրենիքը գրպանաչափ մի տարածք է, որը համարժեք է անձնական շահին։
Իզուր չէ Պարույր Հայրիկյանի անցած տառապալից ուղին։ Նա արժանի է իր հավատքին։
Հավատ, որի պարծանքը սրբազան պայքարն է։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ